-
22.10.2014|
22:41
Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ համերգը կկայանա հոկտեմբերի 24-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
-
22.10.2014|
12:55
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի վերջին շաբաթը կնշանավորվի երկու հոբելյանական երեկոներով. հոկտեմբերի 25-ին ճանաչված օպերային երգչուհի, Հայաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստ Էլվիրա ՈՒզունյանը «Անավարտ երկխոսություն» կունենա իր սիրելի հանդիսատեսի հետ:
-
21.10.2014|
13:30
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ժամը 19-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթով հանդես կգան ջութակահար Սերգեյ Կռիլովը (Ռուսաստան), ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը և դաշնակահար Վահան Մարտիրոսյանը (Ֆրանսիա):
-
20.10.2014|
18:54
Վերջին տարիներին մշակութային կրթություն իրականցվող հաստատություններում ավելացել է դիմորդների քանակը:
-
20.10.2014|
18:53
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը Հայ գրականության հիմնադրամի հետ համատեղ Երևանում հյուրընկալելու է ամերիկյան հանրահայտ գրողներ Փիթեր Բալաքյանին, Գրեգորի Օրֆալիին, Գիշ Ջենին, Մարի Հիքմանին և Քրիստոֆեր Մերիլին:
-
20.10.2014|
15:40
Օպերայի աջակցման հիմնադրամի նախաձեռնությամբ հոկտեմբերի 22-ին «Սանկտ Պետերբուրգի պալատները» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում ելույթ են ունենալու օպերային թատրոնի մեներգիչները՝ թատրոնի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ:
-
20.10.2014|
11:52
Հոկտեմբերի 19-ին Արամ Խաչատրյանի անվան միջազգային երկրորդ փառատոնի հերթական համերգը նվիրված էր մեծ դիրիժոր և ջութակահար, հայ ժողովրդի կողմից շատ սիրված Վլադիմիր Սպիվակովի 70-ամյա հոբելյանին։
-
19.10.2014|
15:15
Հոկտեմբերի 22-ին օպերային թատրոնում հերթական անգամ կներկայացվի «ԱՆՈՒՇ» օպերան (գլխավոր դերերում՝ վաստ. արտիստ Նունե Բադալյան, Սարգիս Աղամալյան, վաստ. արտիստ Գևորգ Հակոբյան):
-
17.10.2014|
16:27
Ես շնորհակալ եմ այն բանի համար, որ ինձ առաջարկեցին սովորել Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։ Ինձ համար ես հայտնաբերեցի շատ հոգեհարազատ երաժշտություն։ Խաչատրյանը, առանց չափազանցության, հանճարեղ կոմպոզիտոր է։
-
17.10.2014|
12:44
Հոկտեմբերի 16-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում բացվել է Գևորգ և Աիդա Համբարձումյանների «Կարոտի արահետներով» խորագիրը կրող ցուցահանդեսը` նվիրված զոհված ազատամարտիկ, արվեստագետ Գևորգ Համբարձումյանի հիշատակին: